Հունգարիան կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել Ուկրաինայի հարցով
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ուկրաինական հակամարտության մասնակիցներն ու շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ երկխոսության գնան։
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Սիյարտոն ընդգծել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմաններն ամեն օր վատանում են։ Ուստի նա կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և սկսել ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունները։
«Այս հակամարտության լուծումը ոչ թե մարտի դաշտում է, այլ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք հաճախ ենք լսում, որ դրա համար պայմաններն ու հանգամանքները դեռ չեն ձևավորվել»,- ասել է դիվանագետը։