ՌԴ-ում ՍՈւ-25 կործանիչ է ընկել ծովը
Կրասնոդարի երկրամասում՝ Եյսկի մոտ ռազմական ինքնաթիռ է ընկել ծովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նախնական տվյալներով զոհեր չկան։
Նշվում է, որ վթարվածը Су-25 կործանիչ է։
Կուբանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը հայտնել է, որ օդաչուները վերակենդանացման բաժանմունքում են։