Արա Խզմալյանն ընտրվեց Մատենադարանի տնօրեն
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրեն։ Այս մասին տեղեկացավ Մատենադարանի լրատվական բաժնից:
Նշենք, որ «Մատենադարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ էր հայտարարել հունիսի 26-ին։
Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթեւոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։
Ավելի ուշ Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ էր հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթեւոսյանի եւ Արա Խզմալյանի միջեւ։