2014թ.-ին Հայաստանում քաղցկեղից մահացությունը կազմել է 22 տոկոս
Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր: Ամեն տարի աշխարհում քաղցկեղից մահանում է ավելի քան 8 մլն մարդ: Հայաստանում 2014թ.-ին քաղցկեղից մահացությունը կազմել է 22 տոկոս, եւ այս ցուցանիշով մենք տարածաշրջանում առաջատար ենք:
Ի դեպ, մեր երկրում այս հիվանդության ամենատարածված տեսակը թոքի քաղցկեղն է:
Քաղցկեղի հետեւանքով կյանքից հեռացել են այնպիսի հանրաճանաչ մարդիկ, ինչպիսիք են Զիգմունդ Ֆրեյդը, Բորիս Պաստեռնակը, Դմիտրի Շոստակովիչը, Ջորջ Հարիսոնը, Ուոլտ Դիսնեյը, Սլոբոդան Միլոշեւիչը եւ այլք:
Հաշվարկված է, որ 2030 թ.-ին քաղցկեղից աշխարհում կմահանա առնվազն 11,4 մլն մարդ: Իսկ 2015 թ.-ի տվյալները ԱՀԿ-ն կհրապարակի այս տարվա ապրիլին: