Պատգամավորները մեկնում են արձակուրդ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօրվանից մինչև սեպտեմբերի 1–ը, տարբեր ժամանակահատվածներում 30 օրով կլինեն ամենամյա արձակուրդում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր իսկ կարգադրությամբ, նաև ինքն իրեն է արձակուրդի ուղարկել։ Նրա կարգադրության մեջ մասնավորապես նշված է․ «2023 թվականի հուլիսի 17-31-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում»։
Այդ ընթացքում նրա պարտավորությունները կկատարի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որից հետո նաև նա կմեկնի արձակուրդ։
Նրան էլ մի քանի օր կփոխարինի Հակոբ Արշակյանը, ու դարձյալ կմեկնի արձակուդ։
Պատգամովրները ևս հետ չեն մնա ԱԺ ղեկավար կազմից։
Այնպես որ, մինչ հասարակութփյունը դեսպանատների ու ՄԱԿ գրասենյակի դիմաց փորձում է փրկել հայրենիքը՝ պատգամավորները կվայելեն իրենց ամառային հանգիստը։