Նիկոլ Փաշինյան, մորդ բալան փաթթիմ ես․ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի համբերությունը հունից դուրս է եկել (տեսանյութ)
«Գաթա Բենդ» խմբի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի համբերությունը հունից դուրս է եկել։
Թումանյան փողոցի 5/4 հասցեում գտնվող տան հարևանությամբ 12 հարկանի շենքի շինաշխատանքների հետևանքով Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տունը հայտնվել է արտակարգ իրավիճակում։
Նա խնդրով մի քանի անգամ եղել է կառավարության դիմաց, բայց այցերը արդյունք չեն տվել։ Այժմ նա կանգնած է տնից զրկվելու շեմին և հերթական անգամ դիմում է Փաշինյանին, թեև այս անգամ՝ ավելի վրդովված։
«Նիկոլ Փաշինյան, մորդ բալան փաթթիմ ես»,- ասաց սարկավագը՝ իր տեսաուղերձում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։