Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը խնդրել է չեղարկել Օլեգ Տինկովի դեմ պատժամիջոցները
Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը խնդրել է Մեծ Բրիտանիային չեղարկել Օլեգ Տինկովի դեմ պատժամիջոցները, գրում է The Times-ը:
Նա ասել է, որ Օլեգ Տինկովին ճանաչում է 20 տարի, և որ անցյալ տարի կիրառված պատժամիջոցները անհիմն են։
«Ես համոզված եմ, որ պարոն Տինկովը սխալմամբ ներառվել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսների ցուցակում։ Չնայած նա ռուս մեծահարուստ գործարար էր, բայց երբեք օլիգարխ չի եղել: Ես նրան միշտ ճանաչել եմ որպես դինամիկ ձեռներեց: Այդ իսկ պատճառով ես աջակցել և աջակցում եմ նրան»,- գրել է նա նամակում։