Իրանը դատապարտել է հարձակումը Ղրիմի կամրջի վրա
Իրանը դատապարտել է հարձակումը Ղրիմի կամրջի վրա: Այս մասին գրում է Fars գործակալությունը:
«Մենք ցանկացած գործողություն, որն ուղղված է ուկրաինական հակամարտության սրմանը, համարում ենք ոչ կառուցողական, որը խաթարում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Դիվանագետը նշել է, որ հակամարտության սրումը Թեհրանում անհանգստություն է առաջացնում։ Իսլամական Հանրապետությունը դատապարտում է այս հարձակումը։