ԵՄ-ի մի շարք ղեկավարներ չեն ցանկանում տեսնել Զելենսկիին ԵՄ գագաթնաժողովներում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եկել է այն եզրակացության, որ ավելի լավ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին չհրավիրել ԵՄ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 17-18-ին, հաղորդում է իսպանական La Vanguardia թերթը։
Ավելի վաղ ABC թերթը հայտնել էր, որ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը Զելենսկիին հրավիրել է մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին՝ առանց իր գործընկերների հետ խորհրդակցելու։
Հուլիսի 6-ին բրյուսելյան EURActiv կայքը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, որ Լատինական Ամերիկայի և Կարիբյան 33 երկրների ղեկավարներ ստիպել են ԵՄ-ին չեղարկել հանդիպմանը Ուկրաինայի նախագահի հրավերը։