Արցախցի երեխաները Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ պահանջում են վերադարձնել Արցախում բնակվող իրենց հասակակիցների իրավունքները. ՈւՂԻՂ
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ընթանում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպված Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիան։
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքվել են հադրութցի երեխաներ, ովքեր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստան։ Նրանք ձեռքներին պահել են շրջափակված Արցախում ապրող երեխաների, նրանց առօրյան պատմող լուսանկաներ, իսկ շապիկներն գրված է՝ «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացեք կյանքի ճանապարհը»։
Երեխաները պահանջում են բացել Լաչինի միջանցքը, վերադարձնել իրենց հասակակցիների իրավունքները։ Նրանք ասում են՝ կարոտում են այնտեղ մնացած իրենց հարազատներին, ընկերներին, փորձում են ինչ-որ բան ուղարկել նրանց, սակայն չի ստացվում։
Գևորգը պատմեց, որ շատ է կարոտում իր տունը. «Հիշում եմ մեր դպրոցը, տունը, իմ ընկերներին, երբ բոլորով միասին խաղում էինք»։