Ուկրաինան ցանկանում է Ղրիմի «ազատագրումից» հետո արտաքսել թերակղզում գտնվող ռուսներին
Ղրիմի ազատագրումից հետո Ուկրաինան կարտաքսի 500-ից 800 հազար ռուսների, որոնք թերակղզի են ժամանել այսպես կոչված բռնակցումից հետո: Այս մասին հայտարարել է Ղրիմում Զելենսկու ներկայացուցիչ Թամիլա Տաշևան։
Նրա խոսքով՝ Կիևը նախատեսում է սև ցուցակում ներառել մոտ 10 հազար ուկրաինացիների, ովքեր համագործակցել են ռուսների հետ։
«Շատերը պատասխանատվության կենթարկվեն և այդ թիվը կհասնի10 հազարի»,- ասել է պաշտոնյան։