Ասում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Քաղաքականություն

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ՀՀ իշխանությունը երկրի անվտանգությունը կործանող սխալներ գործեց․ Թաթոյան

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանի իշխանությունը սեփական քաղաքական շահերի ու պաշտոնների կորստի իրենց մղձավանջային վախերի պատճառով, երկրի անվտանգությունը կործանող սխալներ գործեց, որոնք մեր դիրքերը լրջորեն թուլացրին միջազգային ասպարեզում, ադրբեջանական զինված ուժերը «լեգիտիմ» հնարավորություն ստացան ամրանալու մեր գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին, լկտիացած` զրկանքների մեջ պահել մեր հայրենակիցներին: Այս մասին ասվում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառման մեջ:

Միջազգային մեխանիզմներ գործադրելու փոխարեն Հայաստանի իշխանությունը անհիմն պատրանքներով գնացել-մտել էր միջազգային քաղաքական ու ռազմական կառույցների տակ` հստակ իմանալով, որ Ադրբեջանն այդտեղ իր օգտին է հարցերը լուծել տալու, անտեսելով, որ մեր հարցերն այդ կառույցներին «դեմ տալով»` միայն ուժեղացնելու էին Ադրբեջանին:

Սրանից բացի, կազմակերպված, բարձր մակարդակից մինչև սեփական քաղաքական թիմի համայնքային մարմիններ, պարտաճանաչ հերքում էին ադրբեջանական հանցանքների մասին հաղորդումները, արդարացնում ադրբեջանական հանցագործներին, «կենաց-մահու» պայքար էին տանում բոլոր նրանց դեմ, ովքեր այդ հանցանքները բարձրաձայնում էին` սարսափած լինելով տագնապից, որ դա կառաջացնի մարդկանց դժգոհությունը իրենց իշխանության նկատմամբ, մարդկանց աչքում իրենք թույլ կերևան, հաճախ էլ ղեկավարվելով` «Մեզ ոչ ոք չի կարող ասել` ինչ անենք, մենք ամենից ճիշտը գիտենք» կարգախոսով:

Կարևորը` իրենք պաշտոններում «անսասան» մնան. հոգ չէ, որ արդյունքում Ադրբեջանը դրանից միայն ուժեղացավ ու ստացավ թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ ագրեսիայի նպաստավոր դիրքեր, մի ամբողջ ժողովուրդ կանգնեց անվտանգության կործանարար սպառնալիքների առաջ:

Արդյունքում կարևորագույն միջազգային մեխանիզմներ գործի չդրվեցին, բաց թողնվեցին բացառիկ հնարավորություններ: Այսքանից հետո բոլոր կողմերը` լինի միջազգային կառույց, այլ երկիր կամ այլ կողմ, մեղավոր կամ պատասխանատու են, բացի իրենցից: