Զալուժնին խոստացել է վերադարձնել Ղրիմը
Հենց միջոցներ ունենամ, մի բան կանեմ։ Եվ ոչ ոք ինձ չի կանգնեցնի: Այս մասին ասել է Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատարը Զալուժնին՝ Washington Post-ին տված հարցազրույցում:
Նա նաև ասել է, որ ոչ մեկին չի հարցնի՝ հարվածներ հասցի՞ ռուսական տարածքներին, թե՞ ոչ:
«Իմ ժողովրդին փրկելու համար ինչո՞ւ պետք է որևէ մեկից թույլտվություն խնդրեմ, թե ինչ անեմ թշնամու տարածքում: Ինչ-որ կերպ ես պետք է մտածեմ, որ ինձ արգելված է այնտեղ որևէ բան անել: Ինչո՞ւ։ Որովհետև Պուտինը միջուկային զենք կօգտագործի՞։ Սա մեր խնդիրն է, և մեր խնդիրն է՝ ինչպես սպանել այս թշնամուն։ Եթե մեր գործընկերները վախենան զենք օգտագործել, մենք մերով կսպանենք: Եվ դա կանենք այնքան, որքան պետք է»,- հավելել է Զալուժնին: