Կոչ եմ անում բնակչությանը չհավատալ սադրիչների ասեկոսեներին. Քադիրով
Լուրեր են տարածվում, որ ինձ հեռացնում են, իմ տեղը ուրիշին են փնտրում։ Ինձ ոչ ոք իմ տեղից չի ցանկանում հանել։ Երբ ժամկետը լրանա, Ալլահի թույլտվությամբ ես նորից կգնամ ընտրությունների, և եթե ժողովուրդն ընտրի, ես կշարունակեմ աշխատել:
Այս մասին ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։
Նա կոչ է արել բնակչությանը չհավատալ սադրիչների տարածած ամենատարբեր ասեկոսեներին ու ենթադրություններին։