Ասում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Քաղաքականություն

ՀՀ տնտեսության զարգացումը հուսալի հիմքի վրա դրվեց․ «ԳեոՊրոՄայնինգի» նախագահը՝ ԶՊՄԿ 70-ամյակի առթիվ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը շնորհավորական ուղերձ է հղել ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ եւ հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ․

«Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ եւ այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ,

70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը եւ դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։

Կոմբինատի հետ մեկտեղ զարգացավ մարզը` փոխվեցին ենթակառուցվածքները, կառուցվեցին դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհաստատություններ։

70 տարի անց անհնար է պատկերացնել տարածաշրջանն ու երկրի զարգացումն առանց կոմբինատի հսկայական համակարգաշինական ներդրման։

Այսօր ազգային արդյունաբերության դրոշակակիրը շարունակում է աշխատել եւ զարգանալ եւ, հաջողությամբ ընդունելով բոլոր մարտահրավերները` վստահորեն զբաղեցնում է երկրի հարկատուների առաջին հորիզոնականները, աշխատանք է ապահովում տասնյակ հազարավոր քաղաքացիների համար, կատարում է կարեւոր սոցիալական դեր պետության եւ հասարակության համար։

Եվ ես անկեղծորեն ուրախ եմ, որ ճակատագիրն ինձ հնարավորություն է տվել աշխատել Ձեզ հետ՝ ԶՊՄԿ-ի հրաշալի աշխատանքային թիմի հետ:

Հարգելի գործընկերներ,

Մեզ շատ աշխատանք է սպասվում։

Առաջիկա տարիներին կոմբինատի զարգացման եւ արդիականացման ռազմավարության շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որն ուղղված է արտադրության մեծացմանը եւ արտադրողականության աճի ապահովմանը։

Այսօր ժամանակը ինքը կոմբինատի աշխատողների եւ Հայաստանի ժողովրդի առջեւ դնում է կարեւոր ռազմավարական խնդիրներ՝ ուղղված ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը։

Մենք պետք է լուծենք այնպիսի արդիական խնդիրներ, ինչպիսիք են արտադրության հանքա-հումքային բազայի ընդլայնումը, բարձր տեխնոլոգիական եւ պահանջված արտադրանքի ստացումը՝ բարձր հավելյալ արժեքով, արտադրության արտադրողականության եւ արդյունավետության բարձրացումը։

Վստահ եմ, որ կոմբինատի միահամուռ, պրոֆեսիոնալ թիմը, նրա աշխատողները, որոնք ունեն հարուստ փորձ եւ հմտություններ, պատվով կկատարեն այս ծրագրային առաջադրանքները։

Օգտվելով առիթից ցանկանում եմ նաեւ շնորհավորել հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ եւ շնորհակալություն հայտնել Ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի համար։

Շնորհավորում եմ հոբելյանի, հանքագործի ու մետաղագործի օրվա առթիվ, սիրելի գործընկերներ եւ ընկերներ:

Սրտանց մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքներին, ընկերներին եւ գործընկերներին բեղմնավոր աշխատանք, քաջ առողջություն եւ ընտանեկան երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն այս պարարտ ու հարուստ արեւոտ հողում»: