Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Թիրախավորված տնտեսական աճի վրա հիմնված 2024-26թթ. ծախսերի ծրագիրը ռիսկային միջավայր է ձևավորում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։

Թեև ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, և կառավարությունն այդ տեսանկյունից լայն հնարավորություններ ունի հավակնոտ ծրագրեր ներկայացնելու համար, սակայն միևնույն ժամանակ կառավարությունն իր առջև իրավացիորեն թիրախ է սահմանել պահպանելու վերջին տարվա տնտեսական զարգացումների արդյունքում ձեռք բերված պարտք/ՀՆԱ հարաբերակցության համեմատաբար ցածր մակարդակը՝ թիրախավորելով այնպիսի պակասուրդի ապահովումը, որի պայմաններում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50%-ից ցածր կմնա:

Այնուամենայնիվ, ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագիրն առաջացնում է որոշ մտահոգություններ, որոնցից առավել ակնառուները հետևյալներն են.

Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմնված է թիրախավորված, այլ ոչ թե կանխատեսված տնտեսական աճի վրա, ինչի արդյունքում ձևավորվում է ռիսկային միջավայր: Տնտեսական աճի ցուցանիշն էական նշանակություն ունի ՄԺԾԾ փաստաթղթի համար, քանի որ դրանից է կախված անվանական ՀՆԱ-ի, հետևաբար նաև հարկային եկամուտների ձևավորումը: Հարկային եկամուտների մեծությունն իր հերթին պայմանավորում է կառավարության ծախսերի մակարդակը, և արդյունքում ձևավորվում է բյուջեի պակասուրդի մեծությունը: Եթե տնտեսական աճի ցուցանիշն անիրատեսական է, ապա վտանգվում է կառավարության հարկային եկամուտների կանխատեսումների իրականացումը, որն էլ իր հերթին կարող է խախտել հարկաբյուջետային քաղաքականության պլանավորված ուղղությունը՝ հանգեցնելով կա՛մ ծախսերի իրականացման անկարողությանը, կա՛մ պարտքի ավելի բարձր ցուցանիշի ձևավորմանը:

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճի տեմպը նույնպես վստահություն չի ներշնչում: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի մասով, ինչպես տնտեսական աճի դեպքում, պարզապես թիրախավորվել է կառավարության ծրագրով նախատեսված թիրախի՝ 25%-ի ապահովումը՝ առանց հաշվի առնելու դրա իրատեսականությունը: Այսպես, 2024-2026թթ. նախատեսվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության տարեկան շուրջ 0.75-ից 0.8 տոկոսային կետով բարելավում, այնինչ վերջին 10 տարիներին հարկեր/ՀՆԱ-ի բարելավումը միջին հաշվով կազմել է 0.2 տոկոսային կետ, իսկ վերջին 3 տարիներին՝ 0.1 տոկոսային կետ: Հետևաբար, թիրախավորված բարելավման տեմպը մտահոգիչ է, որի իրականացման ձախողումը նույնպես կհանգեցնի նախորդ կետում նշված հետևանքներին: Ավելին, ՄԺԾԾ-ում չի հստակեցվում, թե միջնաժամկետում ինչ միջոցառումների արդյունքում է նախատեսվում ապահովել բարելավումը (միայն նշվում է, որ ապահովվելու է ինչպես հարկային օրենսդրության, այնպես էլ վարչարարության բարելավման հաշվին՝ առանց հստակեցնելու միջնաժամկետում նախատեսվող միջոցառումները), ինչն առավել անորոշ է դարձնում այդ նպատակի իրագործումը:

Կապիտալ ծախսերի թերակատարման հիմնախնդիրը պահպանվում է, ինչը կարող է վտանգել նաև ՄԺԾԾ-ով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացումը: 2024-2026թթ. ՄԺԾԾ-ի հիմքում դրված է թիրախային 7% տնտեսական աճը, որի ապահովման կարևոր գործոններից մեկը, ըստ կառավարության հիմնավորումների, հանդիսանալու է պետական կապիտալ ծախսերի աճը: Սակայն, հաշվի չի առնվում, որ այդ կապիտալ ծախսերը հիմնականում թերակատարվում են և չեն աճում այն չափով, ինչ նախատեսվում է: Այդ իրավիճակը շարունակվում է նաև 2023թ. առաջին կիսամյակում: Մասնավորապես, հունվար-մայիս ամիսներին իրականացված կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի) ծավալը կազմել է 92.7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ հունվար-հունիս ամիսների պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ։ Ավելին, փաստացի իրականացված ծախսերը փոքր են նույնիսկ առաջին եռամսյակի համար նախատեսված 98.1 մլրդ դրամից։ Հետևաբար, այս առումով մտահոգություններն ապագա կապիտալ ծախսերի ամբողջական կատարման մասով պահպանվում են:

ՄԺԾԾ-ով նախատեսված ծրագրերի գծով չկան հստակ չափելի արդյունքային ցուցանիշներ: 2024-2026թթ. ՄԺԾԾ-ում ներկայացվում է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում իրականացվելու է կառավարության ծրագրով նպատակադրված 300 դպրոցների և 500 մանկապարտեզների շինարարության, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները: Սակայն, այս առումով որևէ քանակական չափելի թիրախ ըստ տարիների չի ներկայացվում: Ավելին, հստակ չէ նաև, թե այս նպատակների իրագործման ուղղությամբ որքան ֆինանսավորում է նախատեսվել: Սա օրինակներից մեկն է, սակայն պետք է նշել, որ մյուս ծրագրերի գծով պատկերը նույնն է` նույնպես չափելի արդյունքային ցուցանիշներ չեն ներկայացվում: