Շիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԱրամ Վարդևանյան․ «Անկախության հռչակագիրը մեր պետականության անբաժանելի հիմքն է»Ռուսական բանակը անօդաչուներով հարվածել է Պավլոգրադին․ 3 զոհ, առնվազն 34 վիրավոր. մանրամասներԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունըԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՔաղաքը չի կարող վերանորոգվել առանց ժամանակավոր անհարմարությունների. քաղաքապետի խոսնակՍարգիս Արզումանյան․ «Եթե ԳՈՅ-ը չի փակվել, ապա ո՞ւր է ԳՈՅ թատրոնի բեմը»ԱՄՀ․ Հորմուզի նեղուցով նավագնացությունը կազմում է մինչճգնաժամային մակարդակի ընդամենը 10%-ըAir Arabia-ն աստիճանաբար չեղարկում է հոկտեմբերին և դեկտեմբերին Ռուսաստան նախատեսված չվերթներըՈւկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին 1 կմ-անոց գոտում հատուկ ռեժիմ է սահմանվելԹրամփը նշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետըՌուբինյանը ԱԳՄԱՆ-ից գործուղված Մխիթարյանին նշանակել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետՀայաստան կայցելի «Save Armenia» կազմակերպության բարձրաստիճան պատվիրակությունըՀայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունըԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԵԱՏՄ նիստին քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրմանն առնչվող արդիական հարցերՊաշտոնական. Վանը նոր գլխավոր մարզիչ ունիԲախվել են «MAN» բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարումՄանկավարժներն անդրադարձել են կամավոր ատեստավորման գործընթացին, հարցաշարերի բովանդակությանըԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՀայ-լեհական համագործակցություն և «ԹՐԻՓՓ» նախագիծ․ քննարկումներ Ազգային ժողովումԻնչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումըՀրանտ Թոխատյանի մարմնավորմամբ հայ դատավորը՝ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում. Ռուբեն Մելիքյանը փակագծեր է բացելԱլեն Սիմոնյանն ու Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներինCOP17-ի անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը արդիականացվել է. Ռոմանոս ՊետրոսյանՊանդորայի արկղը բացված է. ՊեսկովԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել. Hetq.amՇուրջ 10 հազար մարդ շարունակում է հարկադիր պարապուրդում լինել. են հասցվում պետբյուջեին․ Տոնոյանը՝ Ծառուկյանի բիզնեսի չաշխատելու մասինՀայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. ՓաշինյանԱբովյանում մեքենան վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀամայնքային nստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապшրտված և հանցավnր հակումներ ունեցող 77 անձ (տեսանյութ)ՔԿՀ-ում գտնվող Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի. ՊաշտպանԽոշոոր հրդեհ Չինաստանի բեռնատար նավերից մեկում. կա 20 զոհՍամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն ու 3 մլն դրամՍև ծովում բեռնատար նավին անօդաչուների հարվածի հետևանքով ադրբեջանցիներ են զոհվել և վիրավորվելԱրմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունըՁևավորվել է «Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը». ՏոնոյանՀայ գերիները Բաքվում սարսափելի պայմաններում են՝ անպատկերացնելի, բառերով հնարավոր չէ նկարագրել. Մանե ԹանդիլյանՍևանում ժամանակակից ջերմոց կկառուցվի, կառավարությունը 111 մլն դրամ կտաՀայաստանում բենզինի գնի վերաբերյալ մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներինԴաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը
Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի
Տեղեկություններ կան, որ Գագիկ Խաչատրյանը կարողանում է կանգնած տեղից թռչել երկինք, հերքե՞մ էդ տեղեկությունը․ փաստաբանը հեգնում է Խաչատրյանի՝ թենիս խաղալու մասին լուրերը (տեսանյութ)
Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության հանրային խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ
Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին Իրավապահները Երևանում ավազակnւթյան դեպք են բացահայտել (տեսանյութ)Ըստ Նիկոլի կառավարության որդեգրած դիրքորոշման՝ ԵԱՏՄ-ից առայժմ դուրս գալ պետք չէ, քանի որ արևմտյան դուռը դեռ բացված չէ. ԶաքարյանԱռնո Բաբաջանյան 60/2 և 60/3 հասցեների մոտ կանգառը կարգելվի
Մամուլ

Սարգսյան-Աբրահամյան հարաբերությունները լարվում են. «Ժամանակ»

«Մամուլում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարվում են ՀՅԴ-ի հետ կոալիցիոն քննարկումների պատճառով, մասնավորաբար, պաշտոնեական լծակները բաժանելու հարցում: Այն, որ այս հարցում ՀՀԿ-ի ներսում իսկապես կան լուրջ տարաձայնություններ, ակնհայտ է նրանից, որ ՀՀԿ-ն չի կարողանում ընդհանուր որոշման գալ:

Սրանից զատ, այդ տարաձայնությունները հաստատ չէին կարող լինել կամ կհաղթահարվեին շատ արագ, եթե միասնական մոտեցումներ ունենային ներկայումս ՀՀԿ-ում իհարկե երկու ամենաազդեցիկ ֆիգուրները՝ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը: Այս տեսանկյունից կասկածից վեր է, որ ՀՀԿ-ի ներսում դժվար քննարկումները պայմանավորված են նաեւ հենց այս երկու գործիչների շահերի բախումով: Թե հատկապես կոնկրետ ինչ դրսեւորումներ է ունենում այդ իրողությունը, թե մասնավորապես ինչ հարցերում են նրանք տարակարծիք՝ սա իհարկե դժվար է ասել, բայց կասկած չկա, որ շահերի բախումն առկա է, եւ սա պայմանավորված է ոչ միայն նյութական հանգամանքով. վերջին հաշվով, այստեղ ապահովվածությունը, կապիտալիզացիան երկու կողմերի մոտ էլ այնքան բարձր մակարդակի է, որ մեկ-երկու լծակի հարցում նրանք մանրախնդրություն կարող են եւ չցուցաբերել: Այստեղ խնդիրը կապիտալիզացիայի քաղաքական բաղադրիչն է՝ միտված դեպի ապագան, դեպի 2017-18 թվականները, երբ որոշվելու է իշխանության նոր դասավորությունը:

Ահա սա է հեռանկարը, որտեղ Սարգսյանը փորձելու է պահպանել առավելագույն ազդեցություն, իսկ Հովիկ Աբրահամյանը փորձելու է վերցնել այդ ազդեցությունը, դառնալ առաջինը: Այստեղ է ահա, որ առաջանում է շահերի բախումը, ինչն էլ անխուսափելիորեն անդրադառնալու է կոալիցիայի շուրջ քննարկումների վրա, քանի որ կոալիցիան այս հարցերը լուծելու միջոց է ընդամենը:

Այս իրավիճակում առաջանում է ոչ միայն ինտրիգը, թե ով ինչ դասավորության է գալու, ով ինչ մասնաբաժին է ունենալու կոալիցիայում՝ շա՞տ, թե՞ քիչ, այլ նաեւ այն, թե ո՞ւմ ազդեցությունն է ավելի մեծ լինելու այդ դասավորության հարցում, այսինքն՝ Սերժ Սարգսյա՞նն է ավելի շատ զիջելու ՀՀԿ դիրքորոշման չափաբաժնում, թե՞ Հովիկ Աբրահամյանը:

Սա հեռակա մրցամարտ է, որը հոգեբանական ազդեցություն է թողնելու ՀՀԿ-ի վրա, որտեղ տարբեր շրջանակների կողմնորոշիչը փողն է եւ ուժը: Իսկ այդ կողմնորոշումը էական նշանակություն է ունենալու ապագա վարչապետի հարցում:

Սրան զուգահեռ, այս մրցամարտը կողմնորոշիչ է լինելու նաեւ արտաքին այն կենտրոնների համար, որոնք դերակատարում ունեն հայաստանյան իրադարձություններում եւ իշխանության ձեւավորման հարցում: Ի վերջո, նրանք եւս կանգնած են Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Հովիկ Աբրահամյան ընտրության առաջ եւ ինչ-որ կերպ պետք է կայացնեն այդ ընտրությունը: Այդ հարցում նրանց համար էլ էական նշանակություն կունենա այն, թե կոալիցիոն քննարկումներում Հովիկ Աբրահամյանը ինչքանով է կարողացել դիմադրել Սերժ Սարգսյանին: Թեեւ, մյուս կողմից, այդ ամենը կարող է նաեւ վերածվել երկուստեք ծուղակի կամ Պյուռոսյան հաղթանակի, քանի որ կոալիցիան դրվագներից մեկն է, բայց ո՛չ միակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում