Չեռնոգորիայում կալանավորվել է քրեական հեղինակություն Գեորգի Մանուկյանը՝ «Ժորիկ Թբիլիսսկին»
Չեռնոգորիայում ձերբակալել են քրեական հեղինակություն հանդիսացող «Ժորիկ Թբիլիսսկիին», որի նկատմամբ Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում է BAZA տելեգրամյան ալիքը։
Տղամարդուն բերման են ենթարկել «Տիվատ» օդանավակայանում։ Նշվում է, որ նա գտնվում էր «Ինտերպոլ»-ի հետախուզման բազայում։ Ժորիկի իսկական անունը Գեորգի Մանուկյան է։ 2023թ․-ի հունվարին 59-ամյա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական հիերարխիայում բարձրագույն պաշտոն զբաղեցնելու հոդվածով։ Մանուկյանին հեռակա մեղադրանք է առաջադրվել և նա երկու ամսով կալանավորվել է։
Հետաքննության տվյալներով՝ Դեդ Հասանն ինքն է «թագադրել» նրան 1993թ․-ին Կրասնոդարում։ Այդ ժամանակվանից նա հանցավոր գործունեություն է ծավալել Կրասնոդարի երկրամասում։