Թույլ մի տվեք, որ թվացյալ խաղաղությունը մահ բերի մեր երկրին ու ձեր զավակներին․ Հոխիկյան
Լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեռնող մարդը վերջին շունչը փչելուց առաջ խաղաղվում է։ Նրան թվում է, թե արդեն ամեն ինչ լավ է, ինքը կառողջանա և կապրի խաղաղության մեջ՝ առանց հասկանալու, որ դա իր մահվան խաղաղությունն է։
Ժողովուրդների դեպքում էլ այդպես է։
Սիրելի հայրենակիցներ, թույլ մի տվեք, որ թվացյալ խաղաղությունը մահ բերի մեր երկրին ու ձեր զավակներին»: