Թել Ավիվի և Բաքվի միջև քննարկվել է պաշտպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները. Գալանտ
«Քիչ առաջ ավարտեցի արդյունավետ այցը Ադրբեջան, որտեղ հանդիպեցի նախագահ Ալիևի, պաշտպանության նախարար Հասանովի և Պետական սահմանային ծառայության ղեկավար Գուլիևի հետ։ Մենք քննարկել ենք պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Այս մասին ուրբաթ օրը Թվիթերում գրել է Իսրայելի ՊՆ ղեկավար Գալանտը:
Նախարարը հավելել է, որ երկրները պայմանավորվել են խորացնել կապերը՝ համագործակցելով մի շարք ոլորտներում։