Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ֆրանսիային
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ֆրանսիային։ Նա գրառում է արել Twitter–ի իր էջում։
«Երեկ ավարտվեց իմ գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը բարեկամ Ֆրանսիա։ Այսօր՝ հուլիսի 14-ին, մեր բարեկամների ազգային տոնն է։ Ֆրանսիայի ժողովրդավարական արժեքները մեծ նշանակություն ունեն նաև հայ ժողովրդի համար:
Կեցցե Ֆրանսիան։
Կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը»,–գրել է նա։
