Ռուս խաղաղապահնե՛ր, մեզ խաղաղություն էիք խոստացել, տե՛ր կանգնեք ձեր մանդատին․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Արցախում ընթացող շարժման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմեց ռուս խաղապահներին, որոնց եռակողմ հայտարարությամբ վերապահվել է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի և ֆիզիկական գոյության պահպանման հիմնական երաշխավորի դերը։
«Մեզ խաղաղություն էր խոստացվել։ Խաղաղությունն ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրելը չէ։ Խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված լինելը չէ։ Տե՛ր կանգնեք ձեր մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։