Օրեր անց չեն աշխատելու նաև շտապօգնության մեքենաները․ Արցախի պետնախախարն ահազանգում է
Իրավիճակը գնալով ավելի է սրվելու, իսկ այսօր իսկ Արցախում կան առողջապահական բազմաթիվ խնդիրներ։ Բազմաթիվ համայնքներ անգամ զրկվում խմելու ջուր ունենալու հնարավորությունից։ Այս մասին Արցախում մեկնարկած շարժման ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ներսիսյանի խոսքով՝ Շուշիի շրջանի բնակիչները պատանդ են․ նրանց կապը կտրվել է մայրաքաղաքի հետ։
«Օրեր անց չեն աշխատելու նաև շտապօգնության մեքենաները, մարդիկ տարրական բժշկական օգնության և դեղորայքի խնդիր են ունենալու»,-Արցախի նշեց պետնախարարը։