ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես
Քաղաքականություն

«Հարսի քողով՝ փեսուն լավություն անող» Ավինյանը երևանցիների վրա «ծախում» է պետական ծրագրերն ու ոչնչացնում կառավարման համակարգը

Թեև պաշտոնապես Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ից, սակայն թեկնածուները, մեկը մյուսին հերթ չտալով, վաղուց արդեն ինքնագովազդվելու գործին են լծվել:

Նրանցից ոմանք դեռ չեն բարձրաձայնել իրենց մասնակցության մասին՝ երևի ցանկանալով ինտրիգ պահել ու «սյուրպրիզ» անել։ Իսկ ովքեր արդեն հայտարարել են՝ նախաքարոզարշավային փուլում հասցրել են հսկայական գումարներ ծախսել գովազդվելու համար։

Այդ առումով թերևս շահավետ դիրքերում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ստացվում է, որ նա պետության հաշվին մարդկանց լավություն է անում։ Այս մասին դիպուկ խոսք կա՝ «Հարսի քողով՝ փեսուն լավություն անել»։

Այսինքն՝ պետծրագրի շրջանակում քաղաքում իրականացվող ծախսերը, ընդ որում՝ այն ծախսերը, որոնց պայմանագրերը կնքել են նախորդ քաղաքապետերը, Ավինյանը ժողովրդի վրա «ծախում է» որպես իր կողմից արված բարի գործ։

Նա այնպիսի ջանասիրությամբ է այդ ամենն անում, որ մի պահ ուզում ես հավատալ, որ «մարդն աշխատում է»։ Սակայն իրականում նա աշխատում է միայն իր չստացված գործունեությունը շարունակելու և ընկած վարկանիշը բարձրացնելու վրա։ Թե որքանով է նա կարողանում մարդկանց էշի տեղ դնել՝ կիմանան ինքը ու իրեն հավատացողները։

Անգամ կորոնավիրուսային մահերը նրա առաջ չկանգնեցին ու այդպես էլ չհասկացավ, որ այդքան մահերը եղան նաև իր պատճառով, քանի որ հենց ինքն էր պատասխանատու «պարետը»։

Եթե նա զրույցի նստեր գոնե ինքն իր խղճի հետ (եթե ունի), կհասկանար, որ ինքը կառավարիչ չի կարող լինել, թեկուզ հենց նրա համար, որ տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարն ու պատճառ դարձել մարդկային կորուստների։

Ու հիմա, մյուս պատասխանատուների հետ կալանավորվելու, հարցաքննվելու փոխարեն, Ավինյանին ուզում են նստեցնել մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի աթոռին։

Ավելի ճիշտ նա արդեն սահուն ու հանգիստ քայլելով մոտեցել ու նստել է։

Ընդհանրապես նրան սկսեցին ճանաչել միայն քայլելուց հետո, քանի որ մի օր, երբ նա հանկարծ սկսեց քայլել, քայլելով եկավ ու դարձավ ոչ ավել-ոչ պակաս՝ փոխվարչապետ։

Հետո այդ մասին խոսելիս, նա հայտարարեց, թե դա իր համար փորձ էր՝ քաղաքապետ դառնալու ճանապարհին։

Այնպիսի տպավորություն է, որ Ավինյանը մանկուց երազել է քաղաքապետ դառնալ, ու հիմա ոչ մի բանի առաջ կանգ չի առնում։

Նրան երևի թվում է, թե ոչ ոք չհասկացավ, որ ժողովրդին սև ու սպիտակի բաժանած Մարության Հայկին՝ Կարգին Հայկոյին պաշտոնից զրկելով ու Սարգսյան Հրաչին ձևական քաղաքապետ նշանակելով՝ իրականում ինքն էր «տակից» քաղաքապետ աշխատում՝ Հրաչյա Սարգսյանին դնելով մարիոնետի տեղ։

Նա իր այս քայլով իրականում ոչնչացրեց տեղական ինքնակառավարման գաղափարը՝ չարաշահելով իր դիրքը։ Այսինքն՝ նպաստելով կոռուպցիոն դրսևորումներին։

Ու հիմա կասկած չկա, որ Ավինյանը ոչ թե շենացնելու, այլ քանդելու է մայրաքաղաքը։ Դե, համենայնդեպս ոչ մի նպաստավոր քայլ՝ քաղաքի համար։ Կա վառ օրինակ «մորթված» ծառերի ու դրանց փոխարեն ճապոնական սակուրաներ տնկելու տեսքով։

Կամ հիշենք Տիգրան Ավինյանին, երբ նա, օգտագործելով «Սուրմալուի» ողբերգությունը, այդ ֆոնին իր փիառն էր անում՝ զբաղվելով էժանագին ու ստոր քարոզչությամբ։

Հիշենք նաև, որ կառավարության շենքի պատերը քանդել-ծակելու, լույսերով զարդարելու ու հետո դրանք այդպես էլ չվերանորոգելու գաղափարը ևս Ավինյան Տիգրանինն էր։

Այսինքն, բացի վատից, դեռ ոչինչ չի արել, եթե հաշվի չառնենք նրա մետրոյի կանգառների կառուցման անիրական խոստումները, ուրիշների նախաձեռնած ու ավարտին հասցրած գործերի բացումը ժապավեն կտրելով ազդարարելը, փուչիկների ֆոնին նկարվելն ու․․․ մի խոսքով ամեն ինչ ցուցադրական և ոչինչ գործնական։

Իսկ եթե այս ամենին գումարենք նաև մյուս թեկնածուների ինքնությունն ու նրանց վարկանիշը, ապա կարելի է ենթադրել, որ Ավինյանի համար շինծու, մանիպուլյատիվ մրցակցություն է կազմակերպվել, որպեսզի նա հասնի իր աստղային ժամին ու ոչնչացվի Երևանի կառավարման՝ առանց այն էլ կաղացող համակարգը։

Արմինե Մկրտումյան