Հացահատիկի գործարքի երկարաձգման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ սևծովյան հացահատիկի գործարքի երկարաձգումը կախված է Ռուսաստանից։
«Ռուսաստանը պատասխանատվություն է կրում դրա երկարաձգման համար, հակառակ դեպքում կլինեն հետևանքներ համաշխարհային պարենային անվտանգության համար»,- ասել է նա Բրյուսելում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ նա շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «սևծովյան հացահատիկի գործարքի շուրջ անխոնջ ջանքերի համար»։
Ինչպես հաղորդվում է, Գուտերեշն ակնկալել է, որ Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված առաջարկները կօգնեն լուծել դրա երկարաձգման հարցը։