Ինչպես կանդրադառնա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները ռուս-ուկրաինական պատերազմի վրա
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ցույց տվեց, թե որքանով է Ռուսաստանը հետ մղվել Ուկրաինա ներխուժելու նպատակներից:
Այս մասին նշել են պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները։
ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելը և Դաշինքի սահմանները Ռուսաստանից հեռացնելը Կրեմլի հայտարարած նպատակներից էին մինչև Ուկրաինա ներխուժելը: Բայց հիմա Ֆինլանդիան ՆԱՏՕ-ում է։ Շուտով Շվեդիան: Իսկ պատերազմում հաղթանակից հետո կառույցում կլինի նաև Ուկրաինան:
Դատելով նրանից, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին զուսպ լուրեր կային ռուսական տեղեկատվական դաշտում, Ռուսաստանի Դաշնությունը կարող էր ընդունել այս ամենը որպես պարտության սկիզբ, ասել են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները։