Պրիգոժինը մերժել է Պուտինի առաջարկը
Եվգենի Պրիգոժինը մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկը, որը նա արել է Վագների հրամանատարներին՝ ծառայելու Սեդովի ղեկավարությամբ։ Այս մասին Պուտինը խոսել է Коммерсант-ին տված հարցազրույցում։
«Եվ նրանց համար ոչինչ չէր փոխվի։ Նրանց առաջնորդելու էր այն նույն մարդը, ով ողջ ընթացքում եղել է նրանց իրական հրամանատարը: Շատերը գլխով արեցին, երբ ես սա ասացի»,- ասել է Պուտինը։
Սակայն Պրիգոժինը, ով նստած էր հրամանատարների առջև, լռեց: Վագների ղեկավարը լսելուց հետո ասաց, որ տղաները համաձայն չեն նման որոշման հետ», - ասել է Պուտինը։