Արտակարգ դեպք՝ Գյումրիում․ 7-ամյա երեխան ընկել 3-րդ հարկի պատուհանից․ վերջինիս պարեկներն են տեղափոխել հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 23:00-ի սահմաններում, երբ պարեկները Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 հոգի և հայտնել, որ երեխան շենքի պատուհանից վայր է ընկել և մինչև շտապօգնության գալը անհրաժեշտ է, որ փոքրիկին տեղափոխեն հիվանդանոց:
Պարեկները անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց:
Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է և չի բացառվում, որ Գյումրու բժշկական կենտրոնում անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ երեխան ընկել է իրենց տան 3-րդ հարկի պատուհանից: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն ու ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և երեխայի խաղալիքը:
Դեպքի մասին արդեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկություն են փոխանցել Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նշվում է, որ երեխան 7-ամյա տղա է: