Նարեկ Սարգսյանն ընդամենը երեք կամ չորս հուշարձան է քանդել. (տեսանյութ)
Երեւանի Աբովյան եւ Արամի փողոցների խաչմերուկում գտնվող Արամի 30 շենքը քանդվել է Արամի եւ Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերը ընդլայնելու նպատակով, շինություն չի նախատեսվում կառուցել: newspress.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը բոլորովին վերջերս նախագահի մրցանակի է արժանացել, սակայն հանրության կողմից նրան մրցանակ տալը միանշանակ չընդունվեց, լայնորեն քննարկվում էր, որ մայրաքաղաքը քանդողին մրցանակ է տրվել, մասնավորպես Հյուսիսային պողոտայի կառուցման պատճառով ևս հուշարձաններ են ավերվել, բացի այդ շատ շենքեր են օտարվել:
Անդրադառնալով այս հարցին` Սարգսյանը նշեց. «Ես չեմ կարող մեկնաբանել, դրանք ասում եք դուք, գրում եք դուք, տարածում եք դուք: Կա փաստ, որ բազմիցս ասել եմ, խոսքը գնացել է ընդամենը երեք հուշարձան շենքերի մասին, ոչ թե երեսուն քառասուն, ինչպես սուտ տիրաժավորվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում