Հրազդանում «ՀայաՔվե»-ի անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել (տեսանյութ)
«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հրազդանում «ՀայաՔվե»-ի անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել։
«Իշխանական սադրիչներն արդեն դիմում են ճարահատյալ քայլերի, հասկանալով, որ ստորագրահավաքի թափը չեն կարող կասեցնել։
Մեզ չե՜ք կանգնեցնի, Հրազդանում ստորագրավահաքը շարունակվելու է»,- ասվում է տեսանյութին կից գրառման մեջ։