Կարիք ունե՞ք պետության ներկայացուցչի հետ խոսելու, թե՞ ուղղակի ակցիա եք անում․ ԿԳՄՍ նախարարը՝ Գասպարիին (լուսանկարներ)
ՀՀ կառավարության մոտ այսօր ակտիվիստ Վարդգես Գասպարին կրկին բողոքի ակցիա էր իրականացնում՝ գետնին պառկած վիճակում՝ «Մարդու վրա թքելն արդարացում չունի» վերադառությամբ պաստառով։
Նրան մոտեցավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Վերջինս, դիմելով պառկած ակտիվիստին, ասաց․ «Կարիք ունե՞ք պետության ներկայացուցչի հետ խոսելու, թե՞ ուղղակի ակցիա եք անում»։
Գասպարին կանգնեց և ցուցադրելով իր ձեռքի պաստառը՝ ասաց․ «Մարդու վրա թքելն արդարացում չունի»։
Նախարարն ու Գասպարին մի փոքր զրուցեցին, ինչից հետո նախարարը հեռացավ։
