Մենք մտածելու առիթ ունենք․ ԿԳՄՍ նախարարը՝ զինանշանի փոփոխման մասին
Այս պահին որևէ աշխատանքային խումբ, ձևաչափ չկա։ Իհարկե, հարցը ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել։ Բայց ավելի կոնկրետ աշխատանքային պրոցես չկա։ Մտածել այն խնդիրների մասին, որոնք կարիք ունեն փոխվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով զինանշանի փոփոխման մասին։
Նախարարի խոսքով՝ ինքը որպես ոլորտի համակարգող, ունի կարիք լսել պրոֆեսիոնալ մասնագետների կարծիք, որովհետև խոսքը շատ սպեցիֆիկ հարցի մասին է։
Հարցին, թե արդյոք ինքը համաձա՞յն է Փաշինյանի կարծիքին, Անդրեասյանը նշեց․ «Կարծում եմ՝ մենք մտածելու առիթ ունենք։ Ես նշեցի, որ այս պահին ընթացակարգ, ժամանակացույց, ձևաչափ ու ակտիվ աշխատանքային պորցես մենք այս պահին չունենք»։