Ծխելն արգելելու օրենքը խայտառակություն է․ էդ օրենքն անցկացնող մարդը, որ տեսնում է սրճարանում ծխում են, իրան ո՞նց ա զգում․ Սուքիասյան
Ծխելն արգելելու օրենքը խայտառակություն է։ Բոլոր տեղերում ծխում են։ Մենք որ բերում, օրենք ենք ընդունում՝ թե՛ հրավառության, թե՛ մյուս բաների մասին, ի՞նչ ենք ուզում անենք։ Որ ասենք՝ հասարակությո՛ւն, մենք այդ օրենքն ընդունում ենք, բայց ռեսուրսը չունենք, որ հետևենք սրճարաններում և ռեստորաններում չծխեն։ Մենք որպես պատգամավոր գնում, նստում ենք, չենք ծխում, մնացածը ծխում են։ Ի՞նչ պիտի ասենք մենք։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Սուքիասյանը կարծում է, որ այդ գումարները պետք է գնան առողջապահական ծրագրերին ծառայելու։
«Ես խնդրում եմ օրենքի հեղինակներին մի հատ նորից 1 տարին մոնիտորինգ անեն, ուսումնասիրեն, մտնեն սրճարաններ ու ասեն՝ պարո՛ն, քանի հոգի է ծխում։ Վերջին հաշվով չի՛ լինի․․․ Հիմա հասկացանք՝ էդ իրավունքն ունենք, որ բերենք ԱԺ, օրենք անցկացնենք, բայց դրանից հետո պետք ա հետևենք։ Մարդը, որն այդ օրենքն անցկացրել է, փողոցով քայլում է ու տեսնում՝ սրճարանում ծխում են, իրան ո՞նց ա զգում։ Նշանակում ա՝ չի աշխատում այդ օրենքը։ Նշանակում ա՝ ինչ-որ բան սխալ ա արված։ Իհարկե, որ բոլորը չծխեն, երջանիկ կլինենք, հասարակությունն էլ առողջ կլինի։ Բայց վերջիվերջո չենք կարողանում, գործիքը չենք գտել»,- նշեց Սուքիասյանը։