Իմ ծառայողական մեքենայով որևէ դեպք տեղի չի ունեցել, իմ ծառայողական մեքենան կիրառվում է ծառայողական նպատակներով․ Անդրեասյանը՝ ամուսնու մասնակցությամբ վթարի մասին
Ես կարծում եմ՝ կարող էի դատի տալ նաև նրան, ով էդպիսի սուտ տեղեկություն էր տարածել։ Ծառայողական մեքենան վարում է միայն վարորդը, և վարվում է միայն ծառայողական նպատակներով։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարին։
Նրա խոսքով՝ վթարի մասին իր ամուսինը բավարար պարզաբանում է տվել։
«Իմ ծառայողական մեքենայով որևէ դեպք տեղի չի ունեցել, իմ ծառայողական մեքենան կիրառվում է ծառայողական նպատակներով։ Եվ, բնականաբար, վթարը որևէ կապ չունի ո՛չ մեքենայի, ո՛չ ինձ հետ»,- նշեց Անդրեասյանը։