Նկարչության ժամին միայն միրգ են նկարում. Արցախում երեխաները զրկված են մրգից (տեսանյութ)
Հաղթահարելով շրջափակման հարուցած դժվարությունները՝ Արցախի Հանրապետությունում շարունակում են գործել նախադպրոցական հաստատությունները։
2020 թ. պատերազմից հետո Ստեփականակերտում վերաբացված Շուշիի պետական մանկապարտեզը, հակառակ դժվարություններին, փորձում է ամեն կերպ երեխաների առօրյան դարձնել հետաքրքիր ու հագեցած։ Հիմնական խնդիրը սննդի պակասն է ու աղքատիկ տեսականին։
Մեկ ամիս է՝ այստեղ միրգ ոչ թե ուտում, այլ նկարում են։
Շուշիի պետական մանկապարտեզի տնօրեն Էմմա Աբրահամյանն ասում է, որ երբ ազատ նկարչություն են հանձնարարում երեխաներին, միրգ են նկարում. «Քանի որ նրանք դրան կարոտ են»։