Ճապոնիայում ավարտվեց 2023 թվականի դպրոցականների մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան. արդյուքններ
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճապոնիայում ավարտվեց 2023 թվականի դպրոցականների մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան։ Մեր թիմի անդամներից ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցիներ Կամո Միրաքյանն ու Արեգ Մկրտչյանը շահեցին արծաթե մեդալ, ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Վահան Բաղդասարյանը, Քվանտ վարժարանի 10-րդ դասարանցի Աղասի Դարբինյանը և 12-րդ դասարանցի Համլետ Պետրոսյանը` բրոնզե մեդալ։
Ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանցի Ծովակ Եգորյանն արժանացավ գովասանագրի։
Տարեցտարի օլիմպիական շարժման մեջ մեծանում է նախորդ տարիների մեդալակիրների ներդրումը։ Այժմ տաղանդավոր աշակերտների հետ իրենց փորձն ու գիտելիքը կիսում ենք ոչ միայն ես, Տիգրան Մարգարյանն ու Գուրգեն Ասատրյանը, այլ նաև Ալբերտ Գևորգյան-ը, Վաչագան Դավթյանը, Տիգրան Չիչյանը, Էրիկ Բաբասյանը, Վահագն Հովհաննիսյանը, Նարեկ Մկրտումյանը։ Սեպտեմբերից մեզ կմիանա նաև Վահրամ Ասատրյանը։
Սերունդների համագործակցությունը, ամուր հարաբերություններն ու ունեցածով կիսվելու ձգտումն են, որ ինձ պահում են օլիմպիական շարժման մեջ ու հպարտ եմ, որ կարողացել ենք այդ ամենը ստեղծել։ Այն պարտավորեցնում է ավելի բարձր նպատակներ սահմանել և գնալ նրանց հետևից»։