Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եքՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հնարավորություններին Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ԱԱԾ-ում հանդիպում է եղել ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված բացօթյա համերգ կկայանա «Կասկադում» Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել
Մամուլ

Մարությանի կինը ծպտյալ քաղաքապետն էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Քաղաքապետը» մոնոներկայացման տոմսերը միանգամից սպառվեցին, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ իրապես կարոտել էին դերասան Հայկ Մարությանին:

Վերջերս հյուրախաղերից վերադարձած Մարությանը, ասում են, ցանկանում է վերադառնալ քաղաքական դաշտ: Եվ մինչ պարզ կդառնա, թե արդյոք նա կմիանա ինչ-որ քաղաքական ուժի կամ կհիմնի նորը (քանի որ պայմանավորվածությունները արագ փոխում է), մարդկանց մի մասը ափսոսանք է հայտնում՝ լսելով Մարությանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին:

Կհարցնեք՝ ինչու. պատասխանը պարզ է. Մարությանը լավ դերասան է, և դա է իր կոչումը կյանքում: Կարծիք էլ կա, թե նա, այնուամենայնիվ, ոչ արդյունավետ և թույլ ղեկավար էր: Որպես հիմնավորում՝ մատնանշվում է, որ չնայած 2018 թվականին ժառանգած՝ առանց այդ էլ խարխլված ենթակառուցվածքներով քաղաքին, այո’, Մարությանին հաջողվեց լուծել աղբահանության խնդիրները:

Բայց իրականում Երեւանի քաղաքապետը կոմունալ վարչության պետը չէ. քաղաքն ուներ բազմաթիվ այլ շատ կարևոր, ուշադրության արժանի խնդիրներ, որոնց հավասարապես պետք է տրվեին լուծումներ, բայց չեն արվել։ Վերջնարդյունքում Երևանը չդարձավ հարմարավետ և բարեկարգ:

Միգուցե նախընտրական խոստումներ իրականացնելուն խանգարեց նաև պարոն Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, ում անունը սկսեց շահարկվել՝ որպես նախկին քաղաքապետի փոխարեն որոշումներ կայացնողի: Համացանցում կան բազմաթիվ աղմուկ հանած հոլովակներ՝ քաղաքապետարանի աշխատակիցների դժգոհություններով տիկին Մարությանի որոշումերից՝ երբ ում և որտեղ նշանակել, ում աշխատանքից ազատել: Ասում են նաև, որ նա ուներ հասանելիություն քաղաքապետարանի ներքին փաստաթղթերին և իրականում ուներ շատ ավելի մեծ որոշումներ կայացնելու աղդեցություն կառույցի ներսում, քան դրա մասին խոսում էին:

Մարությանը ինքն էլ չի հերքել, որ իր կինն օգնում է իրականացնել իր քաղաքական թիմի տված խոստումները: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի քաղաքական թիմին, այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ ինչ հակասություններ կային իր և ՔՊ-ի միջև:

Թերևս այս հարցի պատասխանն ինչ-որ պահի ջրի երես դուրս կգա եւ կառաջացնի նոր հարցեր՝ ուղղված Հայկ Մարությանին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։