Լոնդոնի Christie’s-ում 100 միլիոն ֆունտ սթերլինգ ընդհանուր արժողությամբ կտավներ են վաճառվել
Լոնդոնի Christie’s-ը աճուրդում երեկ վաճառել է իմպրեսիոնիստների և սյուրռեալիստների կտավներ, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նախօրեին մեկնարկած Christie’s աճուրդային տանը իմպրեսիոնիստների և սյուրռեալիստների կտավների երեկոյան առևտրից ստացվել է մոտ 100 միլիոն ֆունտ սթերլինգ:
Նշենք, որ Գնված կտավների թվում են եղել Շագալի, Սեզանի, Պիկասոյի, Մագրիդի և Դալիի կտավները:
«Իմպրեսիոնիզմ և մոդեռնիզմ» կարգում բոլոր լոտերը գնահատվել են 87.3-ից մինչև 129.1 միլիոն ֆունտ սթերլինգ: Լոտերի գնահատումը տատանվել է 300 հազար ֆունտից մինչև 10 միլիոն: