Բայդենը չի սիրում Իսրայելը. նա նույնիսկ չի հանդիպում Նեթանյահուին. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, մասնակցելով Israel Heritage Foundation-ի նախաձեռնած միջոցառմանը, ասել է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը չի սիրում Իսրայելը: Նրա հայտարարությունները մեջբերում է իսրայելական 7-րդ ալիքը։
«Նա նույնիսկ չի հանդիպում Նեթանյահուի հետ: Ավելի ցածր բան կա՞: Իմ ղեկավարությամբ Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել էին նոր բարձունքների»,-ասել է Թրամփը:
«Հիմա Իրանը միջուկային զենք արտադրելու ճանապարհին է, և ոչ ոք ոչինչ չի անում։ Ես գիտեմ, որ Իսրայելը դա թույլ չի տա»,-նշել է նա: