Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել
Ողբերգական հանգամանքներում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող:
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է Հասանով Ջավիդը (ծնված 2002 թ.) ընկել է ջրանցքը, ինչի հետևանքով վարորդը մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Եվլախի շրջանում։
Նա մենակ է եղել մեքենայում։ Ջավիդը պայմանագրային հիմունքներով եղել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող։