Շվեդիայում դարձյալ ակցիաներ են ՆԱՏՕ-ի դեմ
Շվեդ ակտիվիստը հերթական ակցիան է ծրագրել՝ որոշելով այրել սուրբ խորհրդանիշները։ Նախատեսվում էր, որ նա պատահականության սկզբունքով կընտրեր կրոնական երեք գրքերից մեկը, որոնց թվում էր Ղուրանը, ապա կայրեր այն։ Սակայն, ի վերջո, նրա ծրագրերը փոխվել են և Ղուրանի փոխարեն ակտիվիստն այրել է ՆԱՏՕ-ի կանոնադրությունը։
Ծրագրերը փոխվել են թուրքական իշխանությունների պաշտոնական հայտարարությունից հետո, ըստ որի՝ Անկարան համաձայնել է Շվեդիային դաշինքի մեջ ընդունել։
Բողոքի ակցիային, որը կազմակերպել էր Լուկաս անունով 29-ամյա երիտասարդը, մասնակցել է մոտ 200 մարդ, իսկ Շվեդիայի ոստիկանությունը դրա կայացման թույլտվություն է տվել։