Գեղարքունիքում հայտնաբերվել է ազգականի տանից ոսկյա զարդեր և գումար հափշտակած 21-ամյա կասկածյալը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Զոհրաբյան), ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ, երեկ՝ հուլիսի 11-ին, Գեղարքունիքի մարզում իրականացրել են «Գողը տանից չլինի, եզը երթիկից չեն հանի կամ չնստես կոճղին, գաթա չուտես» օպերացիան:
Այդ օրը` գիշերը ժամը 02:20-ի սահմաններում Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 45-ամյա Ա. Ա.-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 11:00-ից միչև 01:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տանից գողություն են կատարել:
Տեղում տան տերերը ոստիկաններին և քնննչներին հայտնել են, որ իրենց տանից գողացել են 70 հազար ՌԴ ռուբլի, 4 հատ ոսկյա մատանի և 1 զույգ ոսկյա ականջօղ:
Արտաքին զննությամբ ոստիկաններն ու քննիչները և ոստիկանության փորձաքրեագետը եկել են եզրակացության, որ տուն մտել են առանց դուռ կամ լուսամուտ կոտրելու։