ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես
Քաղաքականություն

ԿԽՄԿ բեռների մատակարարումն Ադրբեջանի կողմից խոչընդոտելը պատերազմական հանցագործություն է. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ԿԽՄԿ մեքենաների տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ․

Հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետով՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով ինչպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այնպես էլ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները։ Այն փաստը, որ այդ ապօրինի և անմարդկային գործողությունն արդարացնելու համար Ադրբեջանը հղում է անում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներով այնպիսի «չթույլատրված իրերի» տեղափոխմանը, ինչպիսիք են՝ բջջային հեռախոսներն ու աքսեսուարները, ծխախոտն ու վառելիքը, միայն ապացուցում է Արցախի շարունակվող տրանսպորտային, պարենային և էներգետիկ շրջափակումը, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասը, ինչպես նաև Բաքվի թշնամական և մարդատյաց վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ։

Կրկին ընդգծում ենք, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է չխոչընդոտել հումանիտար բեռների մատակարարումը պաշարված Արցախ։ Տվյալ պարտավորության խախտումը հանդիսանում է Ժնևի կոնվենցիաների դրույթների լուրջ խախտում և որակվում որպես պատերազմական հանցագործություն։

Հաշվի առնելով դեպքի կապակցությամբ ԿԽՄԿ հուլիսի 11-ի հայտարարությունը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված Եռակողմ հայտարարությունը, որով, մասնավորապես, նախատեսվում էր Լաչինի միջանցքի գործունեության վերահսկողությունը վերապահել ՌԴ խաղաղապահ ուժերին՝ ապահովելու կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, ինչպես նաև երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երկու ուղղություններով երթևեկության անվտանգությունը։

Ավելին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման շարունակումը ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր երկու որոշումների խախտում է, որոնց համաձայն Ադրբեջանը պարտավոր է ապահովել մարդկանց և ապրանքների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ընդգծում ենք, որ միջազգային դերակատարները Լաչինի միջանցքի հարցի շուրջ իրենց մոտեցումներում պետք է առաջնորդվեն ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումներով։

Խոչընդոտելով ԿԽՄԿ կողմից իրականացվող մարդասիրական գործունեությունը, ներառյալ՝ բժշկական տարհանումները, Ադրբեջանը ոչ միայն անտեսում է իր միջազգային պարտավորությունները, այլև սրում է Արցախում ստեղծված առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը։ Տվյալ արգելքն, ըստ էության, անհետաձգելի բժշկական օգնության սուր կարիք ունեցող անձանց ընդհանրապես զրկում է դրա հասանելիությունից, ինչը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ընդհուպ մինչև մարդկանց մահվան:

ԿԽՄԿ մարդասիրական գործունեության խաթարումը, հունիսի 15-ից ի վեր Արցախի ամբողջական շրջափակումը, Ադրբեջանի հետևողական խոչընդոտումը Արցախի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն, ինչպես նաև Արցախում անտանելի կենսապայմանների ստեղծմանը միտված քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների հերթական դրսևորումն են։

Անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանի ապօրինի գործողությունները և ճնշում գործադրի՝ վերականգնելու Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումներ և բժշկական տարհանումներ իրականացնելու ԿԽՄԿ հնարավորությունը՝ հիմք ընդունելով մարդու արժանապատվության հարգման սկզբունքը, ինչպես նաև հավաքական ջանքեր գործադրի՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Հերթական անգամ հիշեցնում ենք, որ խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պատասխանատվություն են կրում Արցախի արդեն 7 ամիս շարունակվող հանցավոր շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների լիարժեք կատարումն ապահովելու համար։