Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսք լինել չի կարող. Գերմանիայի ՊՆ ղեկավար
Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելը նպատակահարմար է միայն այն դեպքում, եթե լուծվի սահմանների հարցը:
«Բոլորն ասում են, որ Ուկրաինայի ապագան կլինի ՆԱՏՕ-ում, հենց որ պատերազմն ավարտվի, և Զելենսկին նույնպես դա գիտի»,- ասել է Գերմանիայի ՊՆ ղեկավար Բորիս Պիստորիուսը:
«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ նրա տարածքում ռազմական գործողությունները շարունակվում են, և պետության սահմանները սահմանված չեն։ Իսկապես, այս դեպքում դաշինքն ավտոմատ կերպով ներքաշվելու է Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, ինչը դաշինքն ամենևին էլ չի ցանկանում»,- ասել է Պիստորիուսը: