Թուրքիան երես չի թեքել Ռուսաստանից. Hürriyet
Թուրքիան երես չի թեքել Ռուսաստանից: Այս մասին գրում է Hürriyet-ը՝ վկայակոչելով կառավարական շրջանակների աղբյուրները։
«Այն կարծիքը, թե Թուրքիան երես թեքել է Ռուսաստանից և ամբողջությամբ թեքվել դեպի Արևմուտք, ճիշտ չէ: Թուրքիան կշարունակի վարել հավասարակշռության քաղաքականություն՝ որպես միջազգային և տարածաշրջանային ուժ:
Այս համատեքստում Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ»,- գրում է թերթը։