Արտեմ Ասատրյանը պատրաստ է իր պաշտոնը դաշնակցականին զիջել. (տեսանյութ)
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ասաց, որ բարձր տրամադրություն ունի, բնականոն աշխատում է: Նրա խոսքով՝ վարչապետի հետ իր պաշտոնանկության խոսակցությունը չի եղել:
Newspress.am-ը նախարարից հետաքրքրվեց արդյոք պատրաստ է զիջել իր պաշտոնը Դաշնակցականներին, հաշվի առնելով այն, որ Հանրապետականները ասում են, թե կոալիցիայի գինը փոխզիջումն է:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ դրանում խնդիր չի տեսնում: Չնայած նրան, որ նախարարը հավաստիացնում էր, որ բարձր տրամադրություն ունի, բնականոն աշխատում է, սակայն լրագրողների հարցերին դժկամությամբ էր պատասխանում՝ չցանկանալով անգամ լրագրողների հարցը կանգնած լսել:
Մանրամասները՝ տեսանյութում