ԱՄՆ-ն 300 կիլոմետր հեռահարությամբ ATACMS հրթիռներ կմատակարարի Ուկրաինային
Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինային մոտ 300 կիլոմետր հեռահարությամբ ATACMS հրթիռների մատակարարումը, գրում է The New York Times-ը։
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ խոսքը երկիր-երկիր կառավարվող մի քանի հրթիռների մատակարարման մասին է, որոնք այժմ պահեստում են։
ԱՄՆ-ը տատանվում է Ուկրաինային հեռահար հրթիռներ փոխանցելու հարցում, քանի որ ամերիկյան ATACMS զինանոցը համեմատաբար փոքր է, իսկ գոյություն ունեցող հրթիռներն արդեն տեղակայվել են այլուր, այդ թվում՝ Կորեական թերակղզում: Բացի այդ, Պենտագոնը կարծում է, որ այս փուլում Ուկրաինան հեռահար հրթիռների կարիք չունի։