Ջրամատակարարման դադար կլինի մի շարք հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական ընկերություն կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
-Արտաշատ քաղաքի՝ Աբովյան, Կամոյի, Չարենցի, Աղայան և Ազատամարտիկների փողոցների,
-Մասիս,
-Բուրաստան,
-Ազատավան,
-Բաղրամյան,
-Բերքանուշ,
-Դալար,
-Մրգավան գյուղերի,
-Նշավան գյուղի՝ Սայաթ-Նովայի, Պ. Սևակի, Հ. Հակոբյան և Կոմիտասի փողոցների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: