Փաստն այն է, որ չի կարողացել անել դա տաս տարում, ինչպե՞ս է դա անելու երեք ամսում․ ԱԽՔ-ն Օսկանյանի առաջարկի մասին (տեսանյութ)
Կարծում եմ՝ Վարդան Օսկանյանը տաս տարի նման հնարավորություն ունեցել է... Փաստն այն է, որ չի կարողացել անել դա տաս տարում, ինչպե՞ս է դա անելու երեք ամսում: Ինձ նույնինս նման առաջարկում զարմացնում է ընկալումը պետության հանդեպ. այսինքն՝ եկե՛ք ստեղծենք երկրորդ պետություն կամ երկրորդ պետական ինստիտուտ այդպիսի հարցերի համար, ինչը կարծում եմ շատ անլուրջ է և չպետք է քննարկման առարկա դառնա այդ իմաստով, որովհետև փաստենք՝ նախ նա այդ հնարավորությունը ունեցել է և չի օգտագործել: Որտեղի՞ց համուզմունք, որ նա երկրորդ անգամ կարող է դա անել, այն էլ երեք ամսում ու ինչ-որ անհասկանալի մարդկանց միջոցով...։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջերս հնչեցրած առաջարկին՝ լիազորված դիվանագետների խումբ ձևավորելու ու բանակցություններում ներգրավվելու վերաբերյալ։