Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60%-ի. Քերոբյան
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60%-ի։ Այս մասին Եկատերինբուրգում՝ «Իննոպրոմ-2023» ցուցահանդեսում, TACC-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Անցյալ տարի Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 5 մլրդ դոլար։ Այժմ մենք գտնվում ենք կրկնակի աճի մակարդակում։ Կարծում եմ՝ տարեվերջին կհասնենք 50-60% աճի»,- ասել է նա։
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի «թիվ մեկ առևտրային գործընկերն է»։
Քերոբյանը մանրամասնել է, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը նույնպես կրկնապատկվել է։